World News

«Բարսելոնան» պատրաստվում է ավարտին հասցնել Իլկայ Գյունդողանի տրանսֆերը

«Բարսելոնան» պատրաստվում է հաստատել «Մանչեսթեր Սիթիի» ավագ Իլկայ Գյունդողանի պայմանագիրը, հայտնել են 90min-ի աղբյուրները:

32-ամյա կիսապաշտպանը տարեսկզբից բանակցություններ է վարում «Բարսայի» հետ:

«Սիթին» նրան առաջարկել է մնալ, սակայն Անգլիայում անցկացրած 9 մրցաշրջանից հետո Գյունդողանը որոշել է միանալ «Բարսային» և որոշման մասին հայտնել է Պեպ Գվարդիոլային և ակումբի ղեկավարությանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ինտերի» դեմ հաղթանակից հետո:

Գերմանիայի ազգային հավաքականի խաղացողը համաձայնել է 3 տարվա պայմանագիր կնքել «կապտանռնագույնների» հետ, թեև 1 տարվա տարբերակը նույնպես դիտարկվում է:

Читайте на сайте