World News

Անխել Դի Մարիան 13 տարի անց վերադառնում է «Բենֆիկա»

Արգենտինացի աստղային հարձակվող Անխել Դի Մարիան 13 տարի անց վերադառնում է պորտուգալական «Բենֆիկա», որը եղել է իր առաջին եվրոպական ակումբը (2007-10) Հարավային Ամերիկայից տեղափոխվելուց հետո։

Տրանսֆերային փորձագետ, իտալացի հայտնի ֆուտբոլային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցցանցային էջերում հայտնել է, որ նրա վերադարձն օրերի հարց է։

Պորտուգալական ակումբի հետ պայմանագիրը նախատեսվում է մինչև 2024 թվականը։

«Բենֆիկայի» կազմում Դի Մարիան նվաճել էր առաջնության չեմպիոնի տիտղոսը և լիգայի գավաթը։ 2010 թվականին միացել էր Մադրիդի «Ռեալին», որի հետ նվաճել է իր միակ ՉԼ գավաթը։

Աշխարհի չեմպիոնի վերջին ակումբը Տուրինի «Յուվենտուսն» է, որի հետ պայմանագիրը լրանում է հուլիսի 1-ին։

Читайте на сайте