World News

Տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Փորձարկող-տիեզերագնաց Հարություն Կիվիրյանն այցելել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն, հանդիպում ունեցել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Հանդիպման ընթացքում Սերգեյ Կոպիրկինը հույս է հայտնել, որ Հարություն Կիվիրյանի այցը Հայաստան կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդմանը: Իր հերթին տիեզերագնաց-փորձարկողը պատմել է իր ընտրած ոլորտում կատարված աշխատանքի մասին, ինչպես նաև կիսվել ապագայի պլաններով:

Հարություն Կիվիրյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը նվեր է մատուցել հայկական բարձրլեռնային Սևանա լճի լուսանկարը, որն արվել է տիեզերքից՝ ռուս տիեզերագնաց-փորձարկող Սերգեյ Կուդ-Սվերչկովի կողմից:

The post Տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте