World News

Ակնկալվում է, որ Ուկրաինայի պատերազմն ու Ռուսաստանի հետ Հնդկաստանի հարաբերությունները կլինեն Բայդեն-Մոդի հանդիպման օրակարգում․ Ջոն Քիրբի

Չորեքշաբթի օրը Նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, մինչ այդ երեկոյան առանձին ճաշելու են։ Այս մասին գրել է NBC News-ը։

Ակնկալիք կա, որ երկու առաջնորդները կքննարկեն իրենց երկրների պաշտպանական կապերի և տեխնոլոգիաների ոլորտում գործընկերության խորացումը, ինչպես նաև գլոբալ առանցքային հարցերի, այդ թվում՝ կլիմայի փոփոխության շուրջ համագործակցության ընդլայնումը Մոդիի՝ ԱՄՆ պետական այցի ընթացքում։

Բայդենի վարչակազմն «ակտիվացնում է ջանքերը՝ ամրապնդելու իր հարաբերությունները Հնդկաստանի հետ, քանի որ հարավասիական երկիրը շարունակում է ընդլայնել իր գլոբալ ազդեցությունը»:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը կարևորել է Հնդկաստանի հետ հարաբերությունները։

«Ակնկալվում է, որ Ուկրաինայի պատերազմն ու Ռուսաստանի հետ Հնդկաստանի հարաբերությունները  կլինեն նաև օրակարգում»,- ասել է Քիրբին։

«Վերջին տարիներին Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմն ու Հնդկաստանում մարդու իրավունքների վիճակը լարել են Նյու Դելիի և Վաշինգտոնի հարաբերությունները: Հնդկաստանը, որը չեզոք դիրքորոշում է պահպանում ռուս-ուկրաինական պատերազմի նկատմամբ, չի քննադատել Ռուսաստանի ներխուժումն ու շարունակում է ռուսական նավթ գնել, որն օգնել է Մոսկվային արևմտյան պատժամիջոցների պայմաններում»,- գրել է NBC News-ը:

Читайте на сайте