World News

ԵՄ դեսպանները հաստատել են Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Եվրոպական միության անդամ երկրների դեսպանները հաստատել են Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների 11-րդ փաթեթը: 


Այդ մասին Twitter-ում տեղադրած գրառամբ հայտնել է Եվրամիության շվեդական նախագահությունը:


«Այսօր հաստատվել է 11-րդ փաթեթը, դրանում ներառվել են սանկցիաների շրջանցման դեմ ուղղված միջոցներ»,- ասվում է հաղորդագրությունում:


11-րդ փաթեթի հաստատումը մինչ այդ ձախողվել է ԵՄ դեսպանների հունիսի 7-ի և հունիսի 14-ի ժողովներում, քանի որ առարկություններր են ներկայացրել Հունաստանի և Հունգարիայի պատվիրակները:


Նրանք, մասնավորապես, խնդրել են ցանկից դուրս հանել արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հարցում ռուսներին աջակցող մի քանի ընկերություններ:


Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթով հնարավոր կլինի արգելափակել մոտ 11 միլիարդ 400 միլիոն եվրոյի հասնող առևտուրը Ռուսաստանի հետ:


Ռուսաստանի նկատմամբ Եվրոպական միության սահմանած նախորդ՝ 10-րդ փաթեթը հաստատվել է փետրվարի 25-ին: 


  

Читайте на сайте