World News

Ցանկանում ենք՝ Եգիպտոսը, Կատարը, Թուրքիան, Ռուսաստանը, ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն լինեն Գազայի համար երաշխավորներ, սակայն Իսրայելը մշտապես դեմ է. ՀԱՄԱՍ-ի ղեկավար

Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն ասել է, որ կցանկանար Գազայի հատվածի անվտանգության երաշխավորների թվում տեսնել Եգիպտոսը, Կատարը, ՄԱԿ-ը, Ռուսաստանը, Թուրքիան և ապագայում ԱՄՆ-ն, սակայն Իսրայելը դեմ է դրան։ Այս մասին նա հայտարարել է A haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Այս հարցում մեր պահանջները մնում են ուժի մեջ: Մենք ցանկանում ենք, որ Եգիպտոսը, Կատարը, Թուրքիան, Ռուսաստանը, ՄԱԿ-ը լինեն երաշխավորներ: Իհարկե, ԱՄՆ-ն նույնպես կարող է միանալ ապագայում: Սակայն Իսրայելը մշտապես դեմ է դրան: Երաշխավոր երկրների պահանջը մենք միշտ առաջին տեղում ենք դնում»,- ասել է նա:

Խոսելով Գազայում տիրող իրավիճակի մասին՝ Հանիեն նշել է, որ «դիմադրությունը դեռ ուժեղ է, այն ամուր կանգնած է ոտքերի վրա, ժողովուրդը դիմադրում է, ջանքեր է գործադրում պաշտպանվելու համար»։

«Գազայի բոլոր հատվածներում մարդիկ դիմադրում են: Իսրայելի բանակը լքել է բազմաթիվ տարածքներ, և դա մեզ ուժ է տալիս», - ասել է նա:

Միևնույն ժամանակ, Հանիեն նշել է, որ Գազայի համար «լիբանանյան օգնությունը շատ արժեքավոր է. առանց դրա, պաղեստինցիները ստիպված կլինեին միայնակ պայքարել»: Իրանը, նրա խոսքով, նույնպես «երկար տարիներ օգնում է, ինչը գաղտնիք չէ»։

Читайте на сайте