World News

Պատկերացնենք՝ ինչ-որ հրաշքով հաջողեցիք, հարցնում են՝ ո՞րն է ձեր դիրքորոշումը, ասելո՞ւ եք «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստվա՞ծ». Երևանի փոխքաղաքապետ

Ի տարբերություն գործող իշխանության, որի դիրքորոշման հետ կարելի է համաձայն չլինել, կարելի է լինել, կարելի է հարցեր ունենալ, կարելի է չունենալ, բայց մի բան անվիճելի է՝ կա դիրքորոշում:

Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը.

 «Դուք չունեք դիրքորոշում, դուք ունեք լոզունգներ, կենացներ, ականջահաճո հայտարարություններ։ Լավ, պատկերացնենք՝ ինչ-որ հրաշքով ստանձնեցիք իշխանություն: Բանակցություններ են, ձեզ հարցնում են՝ ո՞րն է ձեր դիրքորոշումն այս կամ այն հարցով, տենց նայելու եք մարդկանց դեմքին ու ասեք՝ «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված», լո՞ւրջ, տե՞նց եք պատկերացնում, ու ինչ-որ մեկը ձեզ էդ պահին ադեկվա՞տ է ընդունելու»,- ասաց նա:

Գրիգորյանի խոսքով՝ բովանդակության բացակայությունը բացառում է, որևէ պրոցեսի հաջողություն, որովհետև մարդիկ կարող են իշխանությունից անվերջ գոհ լինել, անվերջ դժգոհ լինել, բայց մինչև դիրքորոշում չհնչի, հաջողելու ոչ մի շանս չունեք․

«Դիրքորոշումը չի հնչում, որովհետև, եթե իրական դիրքորոշումը հնչեցվի, նույնպես հաջողելու շանս չկա, անընդհատ նույն պրոցեսը, նույն թեզերը՝ տարբեր մարդկանց դեմքերով»,- ասաց նա:

Գրիգորյանը շեշտեց՝ ընդդիմությունը չի հասկանում, որ խնդիրը ոչ թե ՔՊ-ի, այլ ՀՀ Սահմանադրության մեջ է․

«Երբ ասվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և այդ իշխանության իրացման ձևը ընտրություններն են, դուք չեք ասում՝ եկեք արտահերթ ընտրություններ անենք, դուք ասում եք՝ իշխանությունը տվեք մեզ, վարչապետը լավ ասաց՝ իշխանությունը անտե՞ր ա, որ ձեզ տանք, իշխանությունը պատկանում է ժողովրդին: Պարզ է, թե ինչու ընտրություն չեք պահանջում, որովհետև ընտրությունների ֆորմատը ձերը չԷ»:

Հիշեցնենք՝ այսօր ավագանու նիստի ժամանակ «Մայր Հայաստանը» հաջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման պաստառներով ակցիա է իրականացրել:

«Մայր Հայաստանը» կոչ է անում Երևանի, ինչպես նաև Հայաստանի բոլոր քաղաքների ու գյուղերի ավագանու իշխանական ու ընդդիմադիր անդամներին հստակ դիրքորոշում հայտնել Տավուշում և ընդհանրապես Հայաստանի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ։

Читайте на 123ru.net