World News

Ռաիսիի մահը մեծ կորուստ է, նա իր խոսքի տեր մարդ էր, ում հետ կարելի էր վստահ աշխատել․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ կորուստ է անվանել իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի մահը, ով շատ վստահելի գործընկեր էր և իր խոսքի տեր մարդ։

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իսկապես, նախագահ Ռաիսիի մահը մեծ կորուստ է, առաջին հերթին, իհարկե, Իրանի, Իրանի ժողովրդի համար»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ, ով Իրան է մեկնում Ռաիսիի թաղման արարողությանը մասնակցելու համար։

Պուտինը խնդրել է նրան փոխանցել «անկեղծ ցավակցական խոսքեր այս ողբերգության կապակցությամբ»։

«Իսկապես, նա շատ վստահելի գործընկեր էր, շիտակ, ինքնավստահ, ազգային շահերով առաջնորդվող անձնավորություն։

Իհարկե, նա իր խոսքի տեր մարդ էր, և նրա հետ աշխատելը հաճելի էր՝ նկատի ունենալով, որ եթե ինչ-որ բան պայմանավորվեինք, միշտ կարող էինք վստահ լինել, որ պայմանավորվածությունները կկատարվեն»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։

Читайте на сайте