World News

Միգուցե ընդդիմության մեջ ոչ բոլորն են համաձայն Բագրատ Սրբազանի թեկնածությանը, չնայած հրապարակային խոսքին․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Միգուցե ընդդիմության մեջ ոչ բոլորն են համաձայն Բագրատ Սրբազանի թեկնածությանը, չնայած հրապարակային խոսքին:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը․

«ԱԺ-ում ընդդիմության մանդատներ դնելու գաղափարի կողմնակից չեմ։ Դրան կարող է հաջորդել արտահերթ ընտրություն։ Արտահերթ ընտրությունը, եթե վարչապետի թեկնածուն Փաշինյանն է, իշխանազավթում է։

Դրա փոխարեն, ԱԺ ընդդիմությունը պետք է օր առաջ սկսի անվստահության գործընթացը։ Միևնույն է իրենց նույն այդ 54 ձայնն է պետքը, որը պետք էր նաև օրերս տապալված ուղերձն ընդունելու համար։

Պետք է աշխատել ՔՊ-ական պատգամավորների հետ, ազատագրել նրանց Փաշինյանի ճնշումից։ Վարչապետի թեկնածու էլ առաջադրել Բագրատ Սրբազանին։ Եթե գործընթացը չեն սկսում, կասկածներ են առաջանում, որ այդ թեկնածությանը ոչ բոլորն են կողմ»,- նշել է Ղազարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Читайте на сайте