World News

Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել

Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կզբաղեցնի կին պաշտոնյա՝ 61-ամյա Նաոմի Ունեմոտոն։ 

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հավելելով, որ երկրի կառավարության կողմից համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 28-ին։

Ըստ գործակալության՝ Նաոմի Ունեմոտոն այժմ ղեկավարում է Տոկիոյի գլխավոր դատախազությունը՝ վերահսկելով 10 պրեֆեկտուրաների շրջանային դատախազությունները, այդ թվում՝ Տոկիոյի, Յոկոհամա (Կանագավայի պրեֆեկտուրա), Սայտամա, Չիբա և այլն։ 

Նա նախորդ տարվա հունվարի 1-ից գլխավորում է Տոկիոյի գլխավոր դատախազությունը և նաև առաջին կինն է, ով զբաղեցնում է այս պաշտոնը։

Ճապոնիայում լայնորեն հրապարակվում է ղեկավար պաշտոններում կանանց թերներկայացվածության խնդիրը, ուստի յուրաքանչյուր դեպք, երբ կինը ղեկավարում է մեծ կառույց կամ բաժին, դառնում է մամուլում լուսաբանման պատճառ:

Читайте на 123ru.net