World News

Արմավիրում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Ականատեսների խոսքով՝ վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Վթարի հետևանքով ավտոմեքենաները մասամբ հայտնվել են ճանապարհի երթևեկելի հատվածում՝ երթևեկությունը դարձնելով միակողմանի։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Читайте на 123ru.net