World News

Քամալա Հարիսը պաշտոնապես դարձավ Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահի թեկնածուն. «Ազատություն»

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես դարձավ 2024-ի նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը: Հարիսն այս մասին հայտարարել է Ֆիլադելֆիայում՝ աջակիցների հանրահավաքում։ «Ես կանգնած եմ ձեր առջև՝ հպարտությամբ հայտարարելու, որ այժմ պաշտոնապես Դեմոկրատական կուսակցության թեկնածուն եմ Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում։ Հիմա մենք անելիք ունենք։ Մենք պետք է գնանք համընդհանուր ընտրությունների […]

The post Քամալա Հարիսը պաշտոնապես դարձավ Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահի թեկնածուն. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես դարձավ 2024-ի նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Հարիսն այս մասին հայտարարել է Ֆիլադելֆիայում՝ աջակիցների հանրահավաքում։

«Ես կանգնած եմ ձեր առջև՝ հպարտությամբ հայտարարելու, որ այժմ պաշտոնապես Դեմոկրատական կուսակցության թեկնածուն եմ Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում։ Հիմա մենք անելիք ունենք։ Մենք պետք է գնանք համընդհանուր ընտրությունների և հաղթենք», – ըստ CNN-ի՝ ասել է Հարիսը։

Ավելի վաղ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն էր հայտարարել, որ հաստատվել է Հարիսի թեկնածությունը։ Նա ստացել է դեմոկրատների ձայների 99 տոկոսը։

Երեկ Հարիսը հայտարարեց, որ խնդրել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլսին լինել իր փոխնախագահի թենածուն։

«Որպես նահանգապետ, մարզիչ, ուսուցիչ և վետերան, նա գործում է ի շահ աշխատավոր ընտանիքների, ինչպիսին ինքն է», – ասել է Հարիսը։

The post Քամալա Հարիսը պաշտոնապես դարձավ Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահի թեկնածուն. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net