«Բրյուսելը կրկնում է խորհրդային Մոսկվայի քայլերը». Վրաստանի խորհրդարանի խոսնակը քննադատել է Եվրահանձնաժողովին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին չի մասնակցի Եվրամիության հետ նման հանդիպումներին, եթե վրացական կողմին պատշաճ մակարդակով հրավերներ չուղարկվեն։ Այսպես է նա մեկնաբանել Վրաստանին ԵՄ ընդլայնման համաժողովին չհրավիրելու Բրյուսելի որոշումը, հայտնում է «Գրուզիա Online»-ը։ Ըստ Պապուաշվիլիի՝ Եվրահանձնաժողովի գործողությունները վկայում են վրաց ժողովրդի, երկրի ինքնիշխանության և անկախության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին։ Նա եվրոպական բյուրոկրատիային մեղադրել է նաև անհասության և ամբարտավանության մեջ՝ դրա մոտեցումը համեմատելով...