Երկուսի փոխարեն մեկ ակնակապիճ. ԴՆԹ-ն բացահայտել է 1600 տարի առաջ թաղված նորածնի առեղծվածը
Պերուում հնագետները հայտնաբերել են զարգացման հազվադեպ արատով՝ ցիկլոպիայով ծնված նորածնի մնացորդներ։ Այս արատի դեպքում գանգում ձևավորվում է միայն մեկ՝ կենտրոնում տեղակայված ակնակապիճ, ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են PNAS հանդեսում։ ԴՆԹ-ի վերլուծությունը հաստատել է, որ մահացու վիճակի պատճառը քրոմոսոմային անոմալիան է եղել։ Երեխան ապրել է ավելի քան 1600 տարի առաջ։ Ինչպես հետազոտողներն են նշում իրենց աշխատանքում, նորածնին թաղել են կերամիկական աճյունասափորի մեջ. թաղման այս ձևը տարածված էր Նասկա մշակույթի ժամանակաշրջանում։ Նրա հետ սափորում եղել...