World News

«Ժողովուրդ». «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո իրավապահ համակարգում քննարկվել է ՀԷՑ-ի գործունեության հետ նախկինում առնչություն ունեցած ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդման հարցը։ Մասնավորապես, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ինչպես նաև նույն խմբակցության պատգամավորներ Հայկ Սուքասյանն ու Դավիթ Ղազինյանը։...

Читайте на сайте