Տարածաշրջանային պետությունների նկատմամբ ՀԱՊԿ–ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյան
ՀԱՊԿ-ի մասով վարչապետը հստակ դիրքորոշում է հայտնել, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ մեր հետաքրքրությունները սպառված են։ Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ ՀՀ հետաքրքրության սպառված լինելու վառ ցուցանիշն այն է, որ ՀՀ-ն առնվազն արդեն 4-րդ տարին չի հաստատում բյուջեն խորհրդարանական մակարդակում և բարձրաստիճան պաշտոնում թեկնածուներ չի առաջադրում, որովհետև ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է համարում։ «Կարելի է սպասել...