«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, կարծես թե, որոշել է այլևս չլռել։ Պաշտոնից անակնկալ հեռանալուց մոտ երեք ամիս անց նա հրապարակային խոսք է հնչեցրել, որը բավականին անհարմար դրության մեջ է դրել իշխանական թիմին։ Գրիգորյանի վերջին հոդվածը ոչ միայն կասկածի տակ է դնում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը, այլև փաստացի քննադատության թիրախ է դարձնում Նիկոլ Փաշինյանի կառավարության որդեգրած արտաքին քաղաքականությունը։ Նոյեմբերի 11-ին հրապարակված «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածում Արմեն Գրիգորյանը...