World News

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում անակնկալ զարգացում տեղի ունեցավ։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ պետք է քննարկվեր պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող նախագիծը, հայտարարվեց, որ կառավարությունը որոշել է այն հետ կանչել և քննարկումը հետաձգել երկու ամսով։ Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախագիծը խորհրդարանում ներկայացնելու համար պետք է ներկայանար փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Սակայն վերջին պահին կառավարությունը փոխել է իր ծրագրերը, և նախագիծը հանվել է քննարկումից։...

Читайте на сайте