Հնդկաստանում տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ
Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում 35-ամյա տղամարդը մահացել է այն բանից հետո, երբ նրա բերանում պայթել է ավանդական ռասգուլա քաղցրավենիքում քողարկված ինքնաշեն պայթուցիկ սարքը։ Ոստիկանության տվյալներով՝ սարքը նախատեսված էր վայրի վարազների որսի համար։ Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի, Դինդորի շրջանում։ Ռաջենդրա Բարաուտիան գյուղի մյուս բնակիչների հետ նստած էր խարույկի մոտ, երբ նրանցից մեկը բերել է քաղցրավենիքի նմանվող մի բան, իսկ մյուսը փոխանցել է այն տղամարդուն։ «Այս տղամարդուն առաջարկել են ռումբ, որը տեղի ցեղային համայնքների որոշ ներկայացուցիչներ օգտագործում են...