Իսրայելում մզկիթ են հրկիզել․ ընդդիմությունն աջերին մեղադրել է արաբների նկատմամբ ատելություն հրահրելու մեջ
Իսրայելի ոստիկանությունը հինգշաբթի հայտնել է երկրի հյուսիսային մասում մզկիթի ենթադրյալ հրկիզման առնչությամբ քննության մասին, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։ Իսրայելցի մի շարք քաղաքական գործիչներ կատարվածը կապել են վարչապետի պաշտոնակատար Բենիամին Նեթանյահուի կողմնակիցների կողմից ատելության հրահրման հետ։ Հրդեհը բռնկվել է արաբական ալ-Դահի գյուղի մզկիթում՝ Նեթանյահուի և նրա դաշինքի քաղաքական գործիչների՝ Իսրայելի արաբ փոքրամասնության հասցեին բազմիցս հնչեցրած կոշտ հայտարարությունների հետնապատկերին։ Այդ փոքրամասնությունը հոկտեմբերին անցկացված...