«Ռոսատոմի» ղեկավարը հայտարարել է, որ «Բուշեհր» ԱԷԿ-ի նախագիծը դիմացել է ռազմական հարվածների փորձությանը
«Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ Իրանում «Բուշեհր» ԱԷԿ-ի կառուցման նախագիծը դիմացել է ռազմական հարվածների փորձությանը, ատոմային ոլորտում ռուս-իրանական համագործակցությունը պահպանել է իր կայունությունն արտաքին ճնշումների հանդեպ, հաղորդել է ՏԱՍՍ-ը։ «Այս տարի նախագիծն ամրության փորձություն անցավ ռազմական հարվածների, օդային գրոհների ժամանակ։ Մեր մասնագետների մեծ մասը, Իրանի իշխանությունների հետ համաձայնեցմամբ, լքեց շինհրապարակը», — պատմել է Լիխաչովը «Վեստիի» հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուշադիր հետևել է իրավիճակի...