Վրաստանում առևանգիչները դատապարտվել են 13 տարվա ազատազրկման՝ 2,5 մլն թուրքական լիրա փրկագին պահանջելու համար
Բաթումի քաղաքային դատարանը կազմակերպված հանցավոր խմբի երկու անդամներից յուրաքանչյուրին դատապարտել է 13 տարվա ազատազրկման՝ մարդ առևանգելու, պատանդ վերցնելու և 2,5 մլն թուրքական լիրա (մոտ 128 հազար դոլար) փրկագին շորթելու համար, հայտնել է «Նովոստի Գրուզիան»՝ հղում կատարելով երկրի գլխավոր դատախազությանը։ Ըստ գործի նյութերի՝ հանցագործությունը կատարվել է 2026 թվականի փետրվարի 4-ին Բաթումում։ Հանցագործները ֆինանսական շահ ստանալու նպատակով մարդ են առևանգել և ավելի քան մեկ շաբաթ նրա հարազատներից գումար են պահանջել՝ ազատ արձակելու դիմաց։ Նրանք սպառնացել են սպանել պատանդին,...