Դանիան ԵՄ-ին առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը
Դանիան Եվրամիության երկրներին առաջարկել է կասեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը և Շենգենյան գոտու ողջ տարածքում դադարեցնել ռուսական ոչ կենսաչափական անձնագրերի ճանաչումը։ Ինչպես հայտնում է Reuters-ը, Կոպենհագենը ԵՄ-ին կոչ է արել ձեռնարկել «կոնկրետ քայլեր», որոնք Ռուսաստանի հետ դիմակայությունում ցույց կտան Եվրոպայի ուժն ու վճռականությունը։ Առաջարկները շարադրված են նոյեմբերի 20-ի երեկոյան եվրոպական կառավարություններին ուղարկված ուղերձում։ Դանիան մտադիր է նախաձեռնությունները ներկայացնել նոյեմբերի 23-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ...