Գերմանացիների գրեթե կեսը կողմ է Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը կամ դադարեցմանը․ Հարցում
Գերմանիայի բնակիչների գրեթե կեսը կողմ է Ուկրաինային տրամադրվող ֆինանսական, ռազմական և մարդասիրական օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը։ Այս մասին են վկայում նոյեմբերի 13-ից 16-ը Welt am Sonntag թերթի պատվերով YouGov-ի անցկացրած հարցման արդյունքները։ Ըստ հետազոտության՝ հարցվածների 25%-ը կարծում է, որ Բեռլինը պետք է ամբողջությամբ դադարեցնի Ուկրաինային աջակցությունը, ևս 24%-ը կողմ է դրա կրճատմանը։ Միևնույն ժամանակ հարցվածների 30%-ը ցանկանում է օգնությունը պահպանել ներկայիս մակարդակում, իսկ 9%-ը՝ ավելացնել այն։ Եվս 11%-ը չի կողմնորոշվել իր...