Ռումինիայում բացահայտել են մարդկանց թրաֆիքինգով զբաղվող ցանց, որը երիտասարդ կանանց ստիպել է Եվրոպայում զբաղվել մարմնավաճառությամբ
Ռումինիայում բացահայտել են հանցավոր ցանց, որը, քննության տվյալներով, 2021 թվականից ի վեր շուրջ 20 երիտասարդ կնոջ տեղափոխել է Արևմտյան Եվրոպայի երկրներ և ստիպել նրանց զբաղվել մարմնավաճառությամբ, հաղորդել է dpa-ն։ Ենթադրյալ զոհերից մեկին 2022 թվականին Ավստրիայում սպանել է հաճախորդը։ Ռումինիայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասնագիտացված դատախազության՝ DIICOT-ի տվյալներով՝ ձերբակալվել է 10 կասկածյալ։ Նրանցից չորսին ներկայացրել են քննչական դատավորին, որը պետք է որոշի նրանց կալանավորելու հարցը։ Քննության վարկածով՝ կանանց ստիպել են վճարի դիմաց...