ՄԱԿ-ի «Կայուն ֆոնդային բորսաներ» նախաձեռնության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ արշավը ֆոնդային բորսաներին և ներդրողներին կոչ է անում ֆինանսական որոշումներ կայացնելիս հաշվի առնել երեխաներին
Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրը, Հայաստանի ֆոնդային բորսան և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպել են «Զանգը հնչեցնենք հանուն երեխաների» խորհրդանշական արարողությունը՝ միանալով ՄԱԿ-ի «Կայուն ֆոնդային բորսաներ» (SSE) նախաձեռնության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ համաշխարհային արշավին։ Այս տարի արշավն անցկացվում է «Իմ օրը։ Իմ իրավունքները։ Իմ ապագան» խորագրով։ Նոյեմբերի 20-ին և դրան նախորդող շաբաթների ընթացքում աշխարհի 26 ֆոնդային բորսաներ մասնակցում են նախաձեռնությանը՝ կազմակերպելով զանգը հնչեցնելու խորհրդանշական արարողություններ։...