World News

Իտալիայի ոստիկանության նախկին ղեկավարը մահացել է 1992 թվականի ահաբեկչության գործով ցուցմունք տալու նախօրեին

Իտալիայի ազգային ոստիկանության նախկին ղեկավար Ջանի Դե Ջենարոյին մահացած են գտել Տոսկանայում գտնվող նրա ամառանոցում։ Նա 78 տարեկան էր, հայտնել է Associated Press-ը։ Դատախազությունը հետաքննություն է սկսել նրա մահվան հանգամանքները պարզելու համար։ Նախնական վարկածով՝ խոսքն ինքնասպանության մասին է։ Դիահերձման արդյունքները դեռ չեն ստացվել։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ցնցված է ոստիկանության նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ։ «Ես խորապես ցնցված եմ Ջանի Դե Ջենարոյի ողբերգական մահվան առիթով», — հայտարարել է նա իր գրասենյակի հրապարակած հաղորդագրության մեջ։...

Читайте на сайте