Մելոնին Զելենսկուց պարզաբանում է պահանջել՝ Իտալիայի փոխվարչապետին «Միրոտվորեցում» ընդգրկելու առնչությամբ
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն դժգոհություն է հայտնել՝ իտալացի քաղաքական գործիչներին ուկրաինական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում ընդգրկելու առնչությամբ։ Նա տեղի ունեցածն անընդունելի է անվանել Բեռլինում «Ցանկացողների կոալիցիայի» գագաթնաժողովի շրջանակում Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Il Fatto Quotidiano թերթը։ «Վլադիմիր, սա անընդունելի է՝ թե՛ Սալվինիի, թե՛ բոլոր իտալացիների նկատմամբ», — հայտարարել է Մելոնին։ Դիմելու առիթը Իտալիայի փոխվարչապետ, «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիին «Միրոտվորեցի»...