«Փաստ». Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձից հետո ձևավորված քաղաքական և փորձագիտական արձագանքները ցույց են տալիս, որ նոր Սահմանադրության շուրջ ոչ միայն չի առաջացել հանրային կամ քաղաքական համաձայնություն, այլև ավելի են հստակեցվել ու սրվել երեք առանցքային հակադրություններ՝ պետական ինքնության, խաղաղության պայմանների և իշխանության լեգիտիմության շուրջ։ Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը փաստացի մերժել են վարչապետի առաջարկած սցենարը՝ հանդես գալով թե՛ քաղաքական հակափաստարկներով, թե՛ գործընթացի այլընտրանքային տրամաբանությամբ։ Իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը...