Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր
Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել երկու երկրների հարկադիր կատարման ոլորտին նվիրված քննարկում, որի ընթացքում ներկայացվել են գործընկեր կառույցների գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող բարեփոխումները և համագործակցության հեռանկարները։ Այդ մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։ Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն իր ելույթում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները, ընդգծել ՀՀ Կառավարության 2026–2031 թթ․ ծրագրով արդարադատության ոլորտի՝ հարկադիր կատարման...