Արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։ Այսպես. 2026թ. հոկտեմբերին արդյունաբերության անկման խորացումն ու ծառայությունների աճի դանդաղումը միաժամանակ սահմանափակել են տնտեսական ակտիվությունը։ ՏԱՑ-ի 12-ամսյա աճը նվազել է մինչև 3.5%, իսկ արդյունաբերության թողարկումը մեկ տարի առաջվա համեմատ կրճատվել է 12.9%-ով։ Շինարարությունը շարունակել է աճել շուրջ 24% տեմպով, մինչդեռ առևտրի շրջանառությունը գրեթե չի փոխվել։ Այս տարբերությունները ցույց են տալիս, թե որքանով է տասնամսյա ՏԱՑ-ի 6.4%...