World News in Armenian

Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանը դժվարին պայքարում ուժեղ գտնվեց Վաշյե-Լագրավից և դուրս եկավ եզրափակիչ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի կիսաեզրափակչի թայ-բրեյքում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հանդիպեց ֆրանսիացի գորսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավին:

 

Կողմերը թայ-բրեյքի արագ և կայծակնային խաղի 6 պարտիաներում չորոշեցին հաղթողին: Մեկական հաղթանակից հետո մնացած պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի` 4:4:

 

«Արմագեդոն» պարտիայում ուժեղ գտնվեց Լևոն Արոնյանը:

 

Այսպիսով, Լևոն Արոնյանը եզրափակչում ուժերը կչափի չինացի Դին Լիրենի հետ:

 

Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակչի մասնակիցները ստանում են հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք:

Читайте на сайте