World News in Armenian

Անտոնիու Գուտերեշը Ռոհանիին խնրել է իրանական բանտից ազատ արձակել ՄԱԿ-ի նախկին աշխատակցին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն Իրանի նախագահ Հասան Ռոհանիին խնդրել է ազատ արձակել երկրում ձերբակալված ՄԱԿ-ի նախկին աշխատակից Բաքեր Նամազին:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտնել է միջազգային կառույցի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում Ռոհանիի և Գուտերեշի հանդիպման ավարտին:

«Գլխավոր քարտուղարը բարձրացրել է այս հարցն ու կրկին խնդրել ազատ արձակել Բաքեր Նամազիին՝ ելնելով մարդասիրական նկատառումներից», - ասել է ՄԱԿ-ի մամլո քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:

2016-ի հոկտեմբերին Իրանի դատարանը 80-ամյա Նամազիին և նրա 46-ամյա որդուն դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ լրտեսության և ԱՄՆ-ի հետ համագործակցության մեղադրանքով:

Читайте на сайте