World News in Armenian

Երևան Օփեն. 2-րդ տուրից հետո 27 շախմատիստ գլխավորում են աղյուսակը

Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ «Երևան Օփեն» միջազգային մրցաշարի 2-րդ տուրը,- տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 

Մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սպիտակներով չկարողացավ առավելության հասնել Հայկ Վարդանյանի նկատմամբ:

 

Մրցակիցների դիմադրությունը չկարողացան կոտրել նաև գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Իվան Ռոզումը, Սամվել Տեր-Սահակյանը և Հովհաննես Գաբուզյանը:

 

Տուրի գլխավոր անակնկալն էր Սիրանուշ Ղուկասյանի հաղթանակը միջազգային վարպետ Արամ Հակոբյանի նկատմամբ: Մրցաշարի ֆավորիտներից 2-րդ հաղթանակները գրանցեցին Վլադիմիր Օնիշչուկը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Ալեքսեյ Ալեքսանդրովը, Արտաշես Մինասյանը և Հայկ Մարտիրոսյանը: 2-րդ հաղթանակը տոնեց նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը:

 

Կանանց հավաքականի անդամներից Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանի հետ, իսկ Մարիա Գևորգյանը պարտվեց գրոսմայստեր Օլեգ Կորնեևին:

 

Մեկնարկային տուրի ցավալի պարտությունից հետո առաջին հաղթանակը տոնեց Մանուէլ Պետրոսյանը: 2-րդ տուրից հետո 27 շախմատիստ վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:

 

21 շախմատիստ առաջատարներից հետ են մնում կեսական միավորով:

Читайте на сайте