World News in Armenian

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ՝ ընդգծելով Երևանի նվիրվածությունը տարածաշրջանային կայունությանը

Ընդգծելով Հայաստանի կառուցողական ներգրավվածությունը տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության մարտահրավերներին՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այսօր շնորհավորել է Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձը:

Ինչպես հայտնում է The Armenian Weekly-ն, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է Թիլերսոնի հայտարարությունը, որում վերջինս գովաբանել է Երևանի «նվիրվածությունը տարածաշրջանային կայունությանը և միջազգային խաղաղապահ գործողություններին»:

«Միացյալ Նահանգների կառավարության անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին ձեր անկախության 26-րդ տարեդարձի առթիվ:

Մենք բարձր ենք գնահատում այն առաջընթացը, որը ձեր երկիրը գրանցել է անկախությունից հետո, և հպարտ ենք միասին կատարած աշխատանքով: Մենք ձգտում են ժողովրդավարության և թափանցիկ տնտեսության առաջխաղացմանը Հայաստանում: Շնորհակալություն ենք հայտնում ձեզ տարածաշրջանային կայունության և միջազգային խաղաղապահ գործողություններին նվիրվածության համար: Մենք բարձր են գնահատում առավել խաղաղ աշխարհ կառուցելուն ուղղված ձեր ջանքերը», - ասվում է Թիլերսոնի շնորհավորական ուղերձում:

Читайте на сайте