World News in Armenian

Արգենտինայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ ֆուտբոլասեր շունը ներխուժել է խաղադաշտ և զավթել գնդակը (տեսանյութ)

Արգենտինայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ գնդակի նկատմամբ ակնհայտ սեր ունեցող շունը ներխուժել է խաղադաշտ և զավթելով գնդակը՝ ցուցադրել է իր ֆուտբոլային ունակությունները:

Ինչպես հայտնում է Boredpanda.com-ը, միջադեպը տեղի է ունեցել «Սան Լորենսո»-«Արսենալ դե Սարանդի» թիմերի հանդիպման ժամանակ, որն արդյունքում ավարտվել է տան տերերի նվազագույն հաղթանակով:

Ինչպես երևում է համացանցում հարապարակված տեսանյութում, շանն անչափ դուր է գալիս գնդակով խաղը և չի ուզում այն բաց թողնել: Խաղից հետո շունը գրավել է նաև լրագրողների ուշադրությունը:

 

 

Читайте на сайте