World News in Armenian

Ստամբուլի «Աթաթուրքի» անվան օդանավակայանը փակվել է մասնավոր ինքնաթիռի վթարից հետո

Ստամբուլի «Աթաթուրքի» անվան գլխավոր օդանավակայանը փակվել է թռիչքների համար:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, օդանավակայանի աշխատանքները դադարեցվել են հինգշաբթի տեղի ունեցած վթարից հետո: Օդակայանի թռիչքուղու վրա մասնավոր ինքնաթիռ է վթարվել:

TC-KON կոչվող մասնավոր օդանավը վթարվել է վայրէջք կատարելիս: Տուժածների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:

Читайте на сайте