World News in Armenian

Զենիթը դուրս մնաց Ռուսաստանի Գավաթից (տեսանյութ)

Ռուսաստանի Գավաթի 1/16 եզրափակչում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» պարտվեց տեղի «Դինամոյին»` 2:3:

«Զենիթն» արդեն 10-րդ րոպեին մնաց 10 ֆուտբոլիստներով: Խաղադաշտից հեռացվեց Միխա Մևլյան:

Թվային առավելությունով ՖԱԼ-ի ներկայացուցիչը կարողացավ հանդիպման հաշիվը բացել 37-րդ րոպեին: Գոլով աչքի ընկավ Արտյոմ Կուլիշյովը: Առաջին խաղակեսի ավարտին Մաքսիմ Բարսովը հաշիվը դարձրեց 2:0:

ՌՊԼ-ի առաջատարը երկրորդ խաղակեսի սկզբնամասում կարողացավ հավասարեցնել հաշիվը. 61-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լեանդրո Պարեդեսը, իսկ մեկ րոպե անց աչքի ընկավ Դմիտրի Պոլոզը:

Մնացած ժամանակահատվածում կողմերը չկարողացան պարզել հաղթողին: Լրացուցիչ ժամանակի 112-րդ րոպեին նոմինալ տանտերերը 11 մետրանոցի իրավունք ստացան: Կիրիլ Կապլենկոյի կողմից կատարած խախտումից հետո 11 մետրանոց նշանակետին մոտեցած Արտյոմ Կուլիշյովը խփեց իր թիմի հաղթական գոլը:

Այսպիսով, Ռուսաստանի Գավաթի 1/8 եզրափակչում Սանկտ Պետերբուրգի «Դինամոն» ուժերը կչափի Մոսկվայի «Արարատին» հաղթած «ԲՄԱ Խաբարովսկին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը:

 

 

Читайте на сайте