World News in Armenian

Իվան Ռակիտիչ. Լեո Մեսսիի հետ նույն թիմում խաղալն այդքան էլ հեշտ չէ

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է իր թիմակցի` հարձակվող Լիոնել Մեսսիի Մասին:

 

«Ես շատ բան եմ սովորել Մեսսիից: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Հնարավոր է` պատմության մեջ լավագույնը: Սակայն նա տարբեր է:

 

Մեսսիի հետ նույն թիմում խաղալն այդքան էլ հեշտ չէ: Հիմա մենք հասկանում ենք, որ պետք է անենք այն ամենը, որպեսզի նրան ավելի հեշտ լինի գոլեր խփել»,- խորվաթ ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «BBC»-ն:

Читайте на сайте