World News in Armenian

Բրիտանացին հսկայական գազար է աճեցրել իր այգում (լուսանկար)

Բրիտանիայի Լեստերշիր կոմսությունում բնակվող վաճառքի մենեջերն աշխատանքից ազատ ժամանակ անցկացնում է հողամաս մշակելով:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, 53-ամյա Սայմոն Սմիթը հանգստանում մշակաբույսեր աճեցնելով, իսկ այս տարի նրան հաջողվել է ռեկորդային ՝ 1.2 մետր երկարությամբ գազար աճեցնել:

Սայմոնի հոբին ոչ միայն հանգստանալու միջոց է իր համար, այլև օգնում է իր վեցամյա թոռանը՝ Օսկարին հաղթահարել աուտիզմի և խլության բարդությունները: Երեխան մեծ հիացմունք է ապրել հսկայական բանջարեղենը տեսնելով:

Բրիտանացու խոսքով՝ հատուկ սերմեր գոյություն ունեն, որոնցից մշտապես հսկայական գազար է դուրս գալիս, սակայն այդ սերմերը նրան երբեք չեն հետաքրքրել: Իր աճեցրած բնական գազարը համով նման կլինի սովորական գազարներին, իսկ հսկայական տեսակի գազարներն ավելի կոշտ են:

Читайте на сайте