Ճապոնիայում դիսնեյյան արքայադստրերի կերպարներից ոգեշնչված հարսանեկան զգեստներ են ներկայացվել (լուսանկարներ)
Ճապոնական ընկերություններից մեկը, որը զբաղվում է հարսանեկան զգեստների դիզայնով և արտադրությամբ, համագործակցել է Disney-ի հետ և հավաքածու ստեղծել՝ ոգեշնչվելով արքայադստրերի կերպարներից:
Bored Panda-ն գրում է, որ ընդհանուր առմամբ ընկերությունը ստեղծել է 6 արքայադստրերի կերպարով 14 զգեստ (Բելլ, Արիել, Ռապունցել, Ավրորա, Սպիտակաձյունիկ և Մոխրոտ):
Նշվում է, որ հավաքածու հասանելի կլինի միայն Ճապոնիայում: