World News in Armenian

Կուստուրիցային, Սիգալին և Բաբկինային ներառել են Ուկրաինայի մշակույթի նախարարության «սև ցուցակում»

Ուկրաինայի մշակույթի նախարարությունը երկրի Անվտանգության ծառայության հրահանգով 27 մարդու ընդգրկել է «ազգային անվտանգությանը սպառնացող» անձանց ցանկը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, նրանց թվում են սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան, ռուս դերասաններ Նադեժդա Բաբկինան, Դմիտրի Պեվցովը և ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը:

Ուկրաինայի մշակույթի նախարարության կայքում հրապարակված «սև ցուցակում» ներառվել է նաև վրացի գործիչներ՝ նկարիչ և քանդակագործ Զուրաբ Ծերեթելին և պարող Նիկոլայ Ցիսկարիձեն:

Մշակույթի նախարարության «սև ցուցակն» ստեղծվել է 2015-ի օգոստոսին, որում ներառվում են ազգային անվտանգության համար սպանալիք հանդիսացող գործունեություն ծավալող ռուս և այլազգի մշակութային գործիչները: Ավելի վաղ այնտեղ հայտնվել էին Ալեքսանդր Ռոզեմբաունի, Յուլիա Չիչերինայի, Իոսիֆ Կոբզոնի, Օլեգ Գազմանովի անունները:

Читайте на сайте