Մեքսիկայում չեղարկվել է տղամարդկանց գեղեցկության մրցույթը համապատասխան թեկնածուների բացակայության պատճառով
«Միստր մոդել Տաբասկո 2017» գեղեցկության մրցույթը պետք է մի վայրում հավաքեր Մեքսիկայի Տաբասկո նահանգում բնակվող բարետես տղամարդկանց, սակայն մրցույթի կազմակերպիչ մոդելային գործակալությունը հայտարարել է այն չեղարկելու մասին:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, մրցույթի չեղյալ հայտարարման համար պատճառ է հանդիսացել գեղեցկության մրցույթի պահանջներին բավարարող մասնակիցների պակասը:
Մասնակից դառնալու համար թեկնածուները պետք է ունենան 1.78 մետր հասակ, լինեն 17-27 տարեկան, «ներդաշնակ մարմին և դեմք» ունենան, որևէ կրթություն ունենան, անգլերեն խոսեն: Արդյունքում պարզվել է, որ այդ պահանջներին համապատասխանող թեկնածուներ գտնելը բարդ խնդիր է:
Գործակալությունը մի քանի թեկնածուների մասնակցությամբ ֆոտոնկարահանումներ է իրականացրել, գովազդներ նկարահանել, սակայն այդպես էլ չի կարողացել բավարար քանակությամբ մասնակիցների գրավել: