Գիտնականները գերթեթև ալյումին են ստեղծել
Ռուս գիտնականներն ամերիկացի գործընկերների հետ միասին ալյումինի նոր տեսակ են հայտնագործել:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, ռուս հետազոտողները ներկայացրել են ամենաթեթև մետաղներից մեկի՝ ալյումինի մոլեկուլար փոփոխության միջոցը:
Այն իրենցի ներկայացնում է բյուրեղային վանդակաճաղերի, յուրաքանչյուր ատոմի բաղադրիչ մասի փոփոխության մեթոդ: Նոր նյութի խտությունն ավանդականից զգալիորեն քիչ է եղել. մեկ խորանարդ սանտիմետրի համար 0.61 գրամ՝ սովորական 2.7 գրամի փոխարեն:
Գիտնականների կարծիքով՝ նորարար նյութից ստեղծվելիք իրերը մի շարք փորձարկումներ պետք է անցնեն, սակայն այն առաջին հերթին կարող է հետաքրքրել ավիաշինարարներին: