World News in Armenian

«Կանայք չեն կարող մեքենա վարել փոքր ուղեղի պատճառով» արտահայտությունն արած սաուդացի հոգևականը կարգալույծ է արվել

Սաուդացի հոգևորականը, որը հայտարարել էր, որ կանայք չեն կարող մեքենա վարել, քանի որ նրանց ուղեղի ծավալը կրճատվում է, երբ գնումների են գնում, հեռացվել է պաշտոնից:

Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, պետական սաուդական հեռուստատեսությունը հայտարարել է, որ Սաադ ալ-Հիջրին զրկվել է ցանկացած տեսակի հոգևորական գործունեություն ծավալելու իրավունքից, ինչի պատճառ է դարձել կանանց վարելու իրավունքի դեմ քարոզը, որով նա «նվազեցրել է մարդկային արժեքը»:

Նշվում է, որ Սաուդյան Արաբիան միակ երկիրն է աշխարհում, որտեղ կանանց արգելվում է մեքենա վարել, սակայն կառավարությունը քայլեր է ձեռնարկում կանանց դերը հասարակությունում մեծացնելու համար:

Читайте на сайте