Mobaile Centre-ում մեկնարկել է Samsung Galaxy Note 8 սմարթֆոնի վաճառքը, գինը՝ 579,900 դրամ
Այսօր Mobaile Centre-ը՝ Հայաստանում բջջային հեռախոսների և աքսեսուարների խանութների ամենամեծ ցանցը, ինչպես նաև մի շարք աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկրողն ու գործընկերը, հայտարարեց նոր Samsung Galaxy Note 8 երկքարտանի սմարթֆոնի վաճառքի մեկնարկը:
Mobaile Centre–ի՝ բիզնեսի զարգացման տնօրեն Հրաչյա Ղազարյանը ներկայացրեց, որ Galaxy Note 8-y հանդիսանում է կրկնակի հիմնական տեսախցիկով առաջին Samsung սմարթֆոնը, որի անկյունագիծը 6,3 դյույմ է, քաշը՝ 190 գրամ, օժտված է երկու կողմից կորացված 3D –ապակյա և մետաղյա իրանով, 64 ԳԲ հիշողությամբ, 12 ՄՊ լայնաֆորմատ օբյեկտիվով:
«Հաճախորդները սմարթֆոնը կարող են ձեռք բերել 579,900 դրամով: Բացի այդ առաջակում ենք ապառիկի շատ ճկուն և լավ համակարգ՝այսպես ասած 0-0-0 ակցիան, այսինքն 0 տոկոս կանխավճար, 0 տոկոս տոկոսադրույք, և 0 տոկոս սպասարկման վճար, որի շրջանակներում մանրածախ գինը ուղակի բաժանվում է 24 հավասարաչափ մասերի, առանց որևէ հավելավճարի՝ կազմելով ամսական 24, 170 դրամ»,-ասաց նա:
Հրաչյա Ղազարյանը հայտնեց, որ բարի ավանդույթ են ձևավորել Samsung ընկերության հետ և այն հաճախորդները, ովքեր նախնական պատվերներ են կատարել կստանան Samsung Dex դոկ կայանները նվեր:
Որպես Mobaile Centreի մրցակցային առավելություն, բիզնեսի զարգացման տնօրենը համարեց այն, որ իրենք հանդիսանում են Samsung-ի պաշտոնական ներկրողն ու գործընկերը և հաճախորդը ստանում է պաշտոնական երաշխիք: Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա նա ասաց. «Իհարկե շատ փակագծեր չեմ կարող բացել, սակայն մեզ մոտ նորություններ սպասվում են և մենք շարունակելու ենք մեր ռազմավարությունը այն առումով, որ հնարավորինս սեղմ ժամկետում սպառողին ներկայացնել միջազգային շուկայի նորույթները»,-ասաց նա:
Ի դեպ Samsung Galaxy Note 8 հեռախոսը պաշտպանված է ջրից և փոշուց՝ համապատասխանելով միջազգային IP68 ստանդարտներին: Samsung Galaxy Note 8 սմարթֆոնի վաճառքի մեկնարկի կապակցությամբ Հյուսիսային պողոտա 6 հասցեում գտնվող Mobile Centղre խանութ-սրահում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ժամանակ անցկացվեցին մրցույթներ, խաղեր, իսկ հաղթողները ստացան մի շարք նվերներ:
Բացի այդ Samsung Galaxy Note 8-ի մարտկոցը շուկայի ամենաանվտանգ և պաշտպանված մարտկոցներից, որը արագ և անլար լիցքավորման հնարավորություն է տալիս: