Ստեղծվել է մարմնի ջերմաստիճանը կարգավորող աշխարհում առաջին ժամացույցը (լուսանկարներ, տեսանյութ)
Հոնկոնգյան Airconwatch ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին ձեռքի ժամացույցը, որը կարող է կարգավորել կրողի մարմնի ջերմաստիճանը:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, նորարար տեխնոլոգիան թողարկվել է Aircon Watch անվան տակ: ClimaCon տեխնոլոգիայի շնորհիվ ժամացույցը տաք կամ սառը օդի հոսք է արտանետում այն կրողի դաստակի ուղղությամբ՝ ապահովելով անհրաժեշտ ջերմաստիճանն անկախ դրսում տիրող եղանակից:
Այս տեխնոլոգիան օգնում է տաքանալու կամ զովանալու զգացողություն ունենալ: Այս ժամացույցը նախատեսված է դաստակի նեղ մասում կրելու համար, որտեղ նյարդերն առավել մոտ են գտնվում մաշկի մակերևույթին:
Ի դեպ, կարելի է կարգավորումներ անել ժամացույցի ծրագրում, որպեսզի այն անհրաժեշտ չափով տաք կամ սառը հոսանքներ ապահովի: