Բարսելոնայի մի քանի ֆուտբոլիստներ բաց կթողնեն Ժիրոնայի հետ հանդիպումը
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հրապարակել է Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի` «Ժիրոնայի» հետ հանդիպման հայտացուցակը:
Ինչպես տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը, հանդիպումը բաց կթողնեն Նելսոն Սեմեդուն, Արդա Թուրանը, Խերարդ Դեուլոֆեուն և Թոմաս Վերմալենը:
Վնասվածքից ապաքինվում են Ուսման Դեմբելեն և Ռաֆինյան: Հայտացուցակում ընդգրկվել են Սամուել Ումտիտին, Պակո Ալկասերը և Անդրե Գոմեշը, որոնք բաց էին թողել «Էյբարի» (6:1) հետ հանդիպումը:
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա վաղը` սեպտեմբերի 23-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: