World News in Armenian

Խարբերդի ամառանոցների տներից մեկում փլուզում է տեղի ունեցել, փլատակների տակ քաղաքացի է մնացել

Սեպտեմբերի 23-ին, ժամը 16:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 11-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է օգնություն:

Այդ մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: 

Shamshyan.com-ի տեղեկություններով` տան փլատակների տակ մարդ է մնացել և փրկարարներն այժմ փնտրում են նրան։

Ֆոտոլրագրողը հայտնում է , որ փլատակների տակ հայտնվածը 30-35 տարեկան տղա է` անունը Էդգար, ով իր ընկերոջ հետ աշխատանքներ է կարելիս եղել, երբ տեղի է ունեցել փլուզումը: Ընկերը մի կերպ է փրկվել, սակայն չի կարողացել էդգարին փրկել, քանի որ փլուզումը վայրկյաններ է տևել:

Читайте на сайте