World News in Armenian

Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանն առաջին դասական պարտիայում ոչ-ոքի խաղաց Լիրենի հետ

Թբիլիսիում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի եզրափակչում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին դասական պարտիայում սպիտակներով ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ:

 

Պարտիան ավարտվեց 35-րդ քայլին: Վաղը` սեպտեմբերի 24-ին կանցկացվի երկրորդ դասական պարտիան: 

 

Ոչ-ոքիների դեպքում շախմատիստները կպայքարեն թայ-բրեյքում: Այն կկայանա սեպտեմբերի 27-ին:

 

Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակչի մասնակիցները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին:

Читайте на сайте